Սուրբ Սարգսի տոնը, թեև չի նշվել մեծ շուքով ու
հանդիսություններով, բայց եղել ու շարունակում է մնալ հայոց ամենասիրված
տոներից մեկը:
Առաջավորած Բարեկենդանը Զատիկց տաս շաբաթ առաջ հանդիպած կիրակին է, որին հաջորդող յոթնյակի հինգ օրը առաջավորած պաս է կոչվում և ծոմի հետ միասին խիստ պաս է պահվում: Այդ յոթնյակի շաբաթ օրը տոնվում է Սուրբ Սարգսի հիշատակը, և ժողովուրդն էլ շատ անգամ այդ պասը կոչում է Սուրբ Սարգսի պաս:
Հայկական ավանդությունների մեջ ձիավոր սրբերը շատ են. Սուրբ Սարգիսը ճերմակ ձիավոր է, Գևորգը՝ տեգավոր, Թորոսը կամ Թեոդորիսը՝ նախշուն ձիուն նստած: Սուրբ Սարգիսը երիտասարդության հովանավորն ու սիրո ճակատագիրը որոշողն է և այդ է պատճառը, որ տոնի բոլոր ծիսական արարողություններն ուղղված են նրան սիրաշահելուն ու նրա բարյացկամությունը վայելելուն:
Այդ գիշեր երիտասարդները, հատկապես աղջիկները աղի բլիթ էին ուտում, որպեսզի երազ տեսնեն: Նրանք հավատում էին, որ Սուրբ Սարգիսն այդ գիշեր որոշում է իրենց բախտը, և նա, ով երազում ջուր տա խմելու, լինելու է իրենց ապագա զուգընկերը: Այդ գիշեր նա այցելում է բոլոր հայերի տները դռան ետևում կամ կտուրին դրված փոխինդը նայելու: Փոխինդը տեսնելով և գոհանալով, որ պահել են իր պասը, Սուրբ Սարգիսը հրամայում է ձիուն՝ փոխինդի մեջ թողնել պայտի հետքը, որը երազանքների իրականացման խորհրդանիշ էր դիտվում: Տանտիրուհին այս փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները: Այդ օրը աղջիկներն ու տղաները բարձրանում էին տան կտուրը և փոխինդի գնդիկ կամ հաց դնելով սպասում, թե թռչունն ուր կտանի այն: Եթե տաներ ուրիշի տունը և սկսեր կտցել, ուրեմն այնտեղից էլ հարս կամ փեսա կլիներ: Նրանք ժամերով սպասում էին, մինչև որ թռչունը տաներ հացն ու փոխինդը: Այդպես էլ ավարտվում էր Սուրբ Սարգսի տոնը:
Աղբյուրը` < Ազգային տոներ>