Հայրենապաշտություն: Դա նվիրական պաշտամունքն է
այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր
պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների
աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր Մեծ
հանգուցյալները:
Արյան պաշտամունքը: Ցեղակրոնության մեջ արյունով է պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը: Ցեղակրոնության մեջ է դիտվում պաշտամունքը ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:
Լեզվի հարցում ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է հայ մարդու հետ խոսել հայերեն՝ հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովրդի հոգևոր մահը: Այդ մտահոգությամբ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան:
Զոհապաշտություն : Դա հարգանքն է մեր ցեղի սրբազան հանգուցյալների, <որոնք առյուծացան իրենց արիության մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար:>
Ցեղակոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին և նոր սերունդների միջև, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը:
Հոգեհաղորդակցվել, ասել է, թե < պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը>:
Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները: <Ով այս կամ այն չափով ծանոթ է Հայոց Պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես ցեղակրոնը դավանում է ազգին անշահախդիր նվիրվածություն և հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն>:

Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը
Աղբյուրը` <ՀՀԿ գաղափարախոսությունից> Մուշեղ Լալայան