воскресенье, 19 августа 2012 г.

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ: ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏՈՆԸ

Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը:Այս հատկանիշներից է մարմնավորել Անահիտ դիցուհին: Հնում եղել են Անահիտի մեհյաններ, որտեղ կատարվել են ծեսեր և զոհաբերություններ առ դիցուհին: Իսկ ուշ շրջանում այդ ամենը կապվել է Մարիամ Աստվածածնի զորության հեոտ:
Որպեսզի բերքը առատ լի
նի, մարդիկ ցորենի հասկերից փնջեր, ծառերի ոստերից հյուսված պսակներ էին նվիրաբերում դիցուհուն: Այս սովորույթը ևս պահպանվել է: Աստվածածածնի տոներին ժողովուրդը եկեղեցի է տանում ճյուղերից ու ցորենի հասկերից հյուսված խաչփնջեր, պսակներ:


Անահիտին վերագրել են նաև բժշկական ունակություններ: Ըստ ժողովրդի, Անահիտը սեռական հիվանդությամբ պատժում էր թեթևաբարոներին, և հիվանդությամբ վարակվածները հենց Անահիտից էին բժշկվելու օգնություն խնդրում:Հետագայում Անահիտի բժշկելու ունակությունը փոխանցվել է Մարիամ Աստվածածնին: Վեներական հիվանդությունը կոչվել է < Տիրամոր յարա>, և այդ հիվանդությամբ տառապող մարդիկ բուժվելու համար ուխտի են գնացել Աստվածածնի եկեղեցի:
Մարիամ Աստվածածնի տոնը կոչվում է նաև < Վերափոխումն Աստվածածնի>: Ըստ հայ եկեղեցու տոնացույցի այն նշվում է օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակին: Տոնին զուգակցվող նշանավոր իրողություններից մեկը եկեղեցում խաղողի օրհնումն է (խաղողօրհնեք), որի հիմնական խորհուրդն է՝ տարվա առաջին բերքի նվիաբերումը Աստծուն կամ նրա տաճարին: Դրանով նաև օրհնություն է հայցվում, որ այգիները բերրի լինեն:
ԱՅՍՕՐ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏՈՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ՍՈՍԿ ԱՎԱՆԴԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԱՅՆ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ ԶԻՆՈՒՄ Է ՀԱՅ ԿՆՈՋԸ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՈՐՈՆՑ ՊԱԿԱՍՆ ԱՅՍՕՐ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ:
 
Մշակեց Մուշեղ Խուդավերդյանը