Բուն Բարեկենդանին հաջորդում է Մեծ Պասը, որը
պահվում է մինչև Զատիկ: Մեծ է կոչվում պասերից ամենաերկարը լինելու համար.
այն տևում է քառասուն օր, ուստի կոչվում է նաև Քառասնորդական, ժամանակին
անվանվել է նաև <Աղ ու Հաց>: Մեծ կամ Քառասնորյան պասը բացի
կաթնեղենից, մսեղենից, ձկնեղենից, ձվից հրաժարվելուց, նաև ինքնաքննության,
զղջումի,
ապաշխարության, հոգևոր դաստիարակության ու թողության մի յուրօրինակ շրջան է:
Մեծ Պասը ունեցել է և կարևոր առոջապահական իմաստավորում. անմիջապես Բարեկենդանին հաջորդելով և մարդիք օրերն անց էին կացնում ճոխ կերուխումներով՝ օգտագործելով օրգանիզմի համար դժվարամարս կերակուրներ, այն սահմանում էր պահեցողության կանոններ, որպեսզի տարվա մեջ մի որոշակի շրջան յուրաքանչյուրը պարտադրված լինել հրաժարվելու ճարպային ուտելիքներից:
Ժամանակին Մեծ Պասը պահվում էր մեծ երկյուղածությամբ, խստապահանջությամբ ու ջերմեռանդությամբ: Այդ օրերին ամուսնություններ տեղի չէին ունենում, թույլատրվում էր միայն մկրտություն և նշանդրեք: բացի եկեղեցական կանոններից, գոյություն ունեին նաև ժողովրդական խիստ սովորություններ, որոնք նույնիսկ երեխաներին արգելում էին խախտել Պասը:
Նախիջևանցիները Մեծ Պասն անվանում էին Աղացք, այսինքն Աղ ու Հաց, ուտում էին միայն բանջար, աղցան, խաշիլ:
Մեծ Պասի կեսը կոչվում էր Միջինք՝ հիշեցնելով, որ Պասը հասել է իր կեսին: Այդ օրը մի-մի հատ բաղարջ էին թխում՝ Միջունք, մեջը դնում ուլունք կամ դրամ և բաժանում տան բոլոր անդամներին. բաժին էր հանվում նաև անասուններին, հողին: Ուլունքը կամ դրամը, ում բաժնից որ դուրս գար, այդ տարվա առատությունն ու հաջողությունները նրանն էին: Մեծ պասը լուծվում էր Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով:
Ինչպես Ավետարանն է պատվիրում .< Ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը աճեցնի>:
Եվ որ գլխավորն է ու Մեծ Պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել: