Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հունարեն՝ Τιγρανης ο
Μέγας, լատիներեն՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի
թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա.
83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է
Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝
Տիգրան Ա-ին։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի
թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով
Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ
ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի
տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան
լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր
նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական
հանրապետության դեմ պայքարում:Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր
Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության
քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական
արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի
կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝
Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև
մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:
Տիգրանի վաղ տարիները համընկել են
Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին
մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան
թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար
մ.թ.ա. 113 - 112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց
թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները
չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության
պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ
Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո`
մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝
70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը
[2]:Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն
անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94
թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով
գահից Արտանեսին Զարեհի սերնդից [2]: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց
հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ
Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը,
որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:Մ.թ.ա. II դարի
վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը:
Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը, Կողքիսը, Բոսֆորը և Սև ծովի
հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում
համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ
ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման
դեմ Փոքր Ասիայում:Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է
կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [3]:
Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում
հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել
Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին
հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի
դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [4]:
Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան
Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա.
92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի
գահին վերականգնում Արիոբարզանին [5]: Կապադովկիական կռիվներում, ըստ
նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և
գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:Մ.թ.ա. 88թ.
Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը
նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը:
Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է
իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը:մ.թ.ա. 87-85թթ Պարթևաստանի
դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն
հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի
թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք
Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների
ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը:
Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի
գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք
Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն:
Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝
Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին:
Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում
են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով
օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է
դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ
բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:Հռոմի
տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը
սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի
հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան:
Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ:[6] Միաժամանակ
հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն
վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ
դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը):
Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի
անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը
վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմի
ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ
կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝
սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը
Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.):
Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Արտաշատ և Անտիոք մայրաքաղաքները գտնվում էին այդ լայանածավալ տերության ծայրամասերում, այդ իսկ պատճառով (մ.թ.ա. 80-70թթ.) իր պետության կենտրոնական մասում՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Տիգրանը կառուցում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչում է Տիգրանակերտ: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով [7]: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի: Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը:Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ: Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ: Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսարիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ: Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսարիան՝ Դամասկոս մայրաքաղաքով: Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69թ. գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն [8], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[9]: Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը[8]:Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում: Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը: Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում[10]: Ապա մ.թ.ա 71թ. հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը: Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը[11]:Մ.թ.ա 73 թվին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան: Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս: Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71թ. Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան: Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին: Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում: Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ:
Լուկուլլոսի արշավանքը
Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Լուկուլլոսի բանակը, անցնելով Եփրատը, Կապադովկիայի կողմից ներխուժեց Հայաստան: Դրանով իսկ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը, որը մանրամասն նկարագրված է հունա-հռոմեական պատմիչների՝ Ապիանոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլոց երկերում:Հռոմեական բանակը, արագորեն անցնելով Ծոփքի տարածքով, անցնում է Տիգրիսը և մտնում բուն Հայաստանի տարածք [12]: Այստեղ Տիգրանի զորավարներից Միթրոբարզանեսը մոտ երեք հազարանոց հեծելազորով փորձում է կասեցնել հռոմեացիաների առաջխաղացումը, սակայն ջախջախվում է և զոհվում ճակատամարտում: Արագորեն շարժվելով դեպի արևելք՝ Լուկուլլոսը պաշարում է մայրաքաղաք Տիգրանակերտը, որի պաշտպանությունը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել:Լուկոլլոսի ներխուժման պահին Տիգրանն, ըստ երևույթին, գտնվում էր Ասորիքում՝ իր հերթին պատրաստվելով արշավանքի դեպի Փոքր Ասիա Կիլիկիայի վրայով: Ստանալով հարձակման մասին լուրը՝ Տիգրանը շտապում է դեպի հյուսիս և Տավրոսի լեռներում սկսում հավաքել մեծ բանակ հայերից և իր վասալներից: Միևնույն ժամանակ նա Տիգրանակերտ է ուղարկում ծանր հեծելազորի վեց հազարանոց ջոկատ, որը հաջողությամբ ճեղքում է հռոմեացիների պաշարողական շղթան և դուրս բերում քաղաքից Տիգրանի կանանոցը և թագավորական գանձերը [13]: Լուկոլլոսն իր հերթին իր լեգատներից Մուրենային ուղարկում է Տավրոսի լեռները՝ դարանակալելու Տիգրանին օգնության շտապող զորքերին. Մուրենան կարողանում է ջախջախել արաբների մի զորախումբ և տիրանալ Տիգրանի գումակի մի մասին [14]:Հավաքելով բոլոր դաշնակիցների և վասալների զորքերը՝ Տիգրանը և Միհրդատը մեծ զորաբանակով անցնում են Տավրոսը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ըստ Պլուտարքոսի, մոտենալով քաղաքին և տեսնելով հռոմեական համեմատաբար սակավաթիվ զորքը, Տիգրանն ասում է. «Եթե սրանք եկել են որպես դեսպաններ, ապա չափից դուրս շատ են, իսկ եթե որպես զինվորներ՝ քիչ են» [15]: Հայկական և հռոմեական զորքերի միջև ճակատամարտը, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրանակերտի ճակատամարտ, տեղի է ունենում մ.թ.ա.69 թ. հոկտեմբերի 6-ին: Չնայած ունեցած զգալի թվային գերակշռությանը (ժամանակակից պատմաբանների կողմից արժանահավատ են համարվում այն տեղեկությունները, ըստ որոնց Լուկոլլոսի բանակն ուներ մոտ քառասուն հազար, իսկ Տիգրանինը՝ ութսուն հազար զինվոր [16])՝ Տիգրանի զորքը ճակատամարտում ծանր պարտություն է կրում. Լուկոլլոսը հմուտ զորաշարժով կարողանում է իր լեգիոններով գրավել հայկական բանակի թիկունքում գտնվող բլուրներից մեկը և այնտեղից անսպասելի հարվածով խուճապ ստեղծել Տիգրանի բանակում, որի արդյունքում վերջինիս ահռելի զորքը ցրվում է:
Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Միհրդատը և Տիգրանը զորքի մնացորդների հետ նահանջում են Արտաշատի ուղղությամբ, իսկ Լուկոլլոսը չի հետապնդում նրանց և շարունակում է Տիգրանակերտի պաշարումը: Կարճ ժամանակ անց քաղաքի հույն բնակչությունը ապստամբում է և, գրավելով պարիսպների մի մասը, ներս թողնում հռոմեացիներին, որոնք գրավում և թալանում են քաղաքը:Այս պարտությունները ճակատագրական նշանակություն են ունենում Տիգրանի տիրության համար: Ծոփքի, Կորդուքի, Կոմմագենեի և Օսրոենեի ավագանիները դեսպաններ են ուղարկում Լուկոլլոսի մոտ և ընդունում Հռոմի գերիշխանությունը, Ասորիքում գահ է բարձրանում Հռոմի դաշնակից Անտիոքոս ԺԳ-ն: Փաստորեն, մ.թ.ա 69թ. վերջից Տիգրան Մեծի մեծ տերությունը դադարում է գոյություն ունենալ:Սակայն Տիգրանը և Միհրդատը չեն դադարեցնում պայքարը: Նրանք հավաքում են նոր բանակ, որի մարզումը հանձնարարվում է Միհրդատի զորավարներին: Բացի այդ նրանք սկսում են ամրացնել Արտաշատը՝ պատրաստվելով Լուկոլլոսի նոր հարձակմանը: Լուկոլլոսը ձմեռը և գարունը անցկացնում է իր նոր դաշնակից Կորդուքի տարածքում: Ամռանը նա որոշում է ավարտին հասցնել սկսված գործը և շարժվում Արտաշատի ուղղությամբ: Հռոմեական լեգիոնները կտրում են Տավրոսը, իջնում Մշո դաշտ և Արածանու հովտով շարժվում դեպի Արարատյան դաշտ: Տիգրանը շարժվում է հակառակորդին ընդառաջ. մ.թ.ա. 68թ. սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի է ունենում երկրորդ խոշոր ճակատամարտը հայկական և հռոմեական զորքերի միջև: Ըստ Պլուտարքոսի, Լուկոլլոսը այս ճակատամարտում ևս ջախջախիչ հաղթանակ է տանում [17], սակայն իրականում հայկական զորքերը ծանր կորոստներ են պատճառում հռոմեացիներին [18] և արդյունքում ստիպում թշնամուն նահանջել:Լուկոլլոսը նահանջում է դեպի Հյուսիսային Միջագետք և շրջապատում լավ պաշտպանված Մծբին քաղաքը, որի կայազորը գլխավորում էր Տիգրանի եղբայր Գուրասը: Լուկոլլոսը կարողանում է գրավել քաղաքը երկարատև պաշարումից հետո. ձմեռային մի գիշեր, օգտվելով տեղատարափ անձրև և փոթորկոտ եղանակից, հռոմեացիները հանկարծակի գրոհով գրավում են պարիսպների մի մասը և մտնում քաղաք: Գուրասը ապաստանում է քաղաքի միջնաբերդում, սակայն որոշ ժամանակ անց հանձնվում է և գերվում Լուկոլլոսի կողմից [19]: Լուկոլլոսի թուլացած զորքը ձմեռում է Հյուսիսային Միջագետքում և հաջորդ գարնանը նահանջում Փոքր Ասիա:Միհրդատը և Տիգրանը չեն հետապնդում Լուկոլլոսին դեպի Հյուսիսային Միջագետք նահանջելիս, քանի որ Մծբինը համարվում էր անառիկ բերդաքաղաք [20]: Տիգրանը ձեռնամուխ է լինում Հայաստանի գրավված տարածքների ազատագրմանը, իսկ Միհրդատը հայկական և պոնտական զորքերով Փոքր Հայքի վրայով մտնում է իր թագավորության տարածքը: Մ.թ.ա. 67թ. գարնանը Զելայի մոտ ճակատամարտում հայ-պոնտական զորքերը ջախջախում են Լուկոլլոսի լեգատներից Տրիարիուսի գլխավորությամբ հռոմեական զորքերին [21]: Միևնույն ժամանակ Տիգրանի և դաշնակից Ատրպատականի թագավոր Միհրդատի զորքերը ներխուժում են Կապադովկիա՝ դուրս քշելով այնտեղից հռոմեացիներին [22]: Այս իրադարձություններից հետո Լուկոլլոսը հետ է կանչվում հռոմեական սենատի կողմից [23]:Այսպիսով անփառունակ կերպով ավարտվում է Լուկոլլոսի արշավանքը: Տիգրանը և Միհրդատը ոչ միայն ազատագրում են հռոմեացիների կողմից գրավված տարածքները, այլև հերթական անգամ ասպատակում Կապադովկիան: Իհարկե, արշավանքի արդյունքում խիստ թուլանում են նաև Տիգրանի դիրքերը, որից չեն հապաղում օգտվել ներքին և արտաքին թշնամիները:
Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը
Մ.թ.ա. 67թ. աշնանը հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն արտակարգ լիազորություններով արևելք է ուղարկում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսին: Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում: Նա անմիջապես բանակցություններ է սկսում պարթևական թագավոր Հրահատ Գ-ի հետ և համաձայնության գալիս վերջինիս հետ՝ համոզելով հարձակվել Հայաստանի վրա [24]: Ինքը Պոմպեոսը մեծ ուժերով հարձակվում է Պոնտոսի վրա և պարտության մատնում Միհրդատ Եվպատորին: Վերջինս փոքր ուժերով փախչում է Կողքիս և ապա Բոսֆոր, որտեղ էլ ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին: Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են և դառնում հռոմեական պրովինցիաներ:
Ըստ երևույթին մ.թ.ա. 67թ. աշնանը Տիգրանի Մեծի դեմ հայկական ավագանու մի մասի հետ ապստամբում է նրա որդին՝ գահաժառանգ Տիգրան Կրտսերը: Տիգրան Մեծը կարողանում է ճնշել այս ապստամբությունը, բայց Տիգրան Կրտսերը փախչում է Պարթևաստան՝ Հրահատ Գ-ի մոտ: Տիգրանը մեծադրում է Միհրդատ Եվպատորին իր որդու (և Միհրդատի թոռանը) ապստամբության հրահրելու մեջ և խզում հարաբերությունները նրա հետ: Տիգրանը, մասնավորապես, թույլ չի տալիս Միհրդատին պատսպարվել Հայաստանում, ինչպես արել էր Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. Միհրդատի դեսպանները բանտ են նետվում և հետագայում հանձնվում հռոմեացիներին [25]:
Ըստ Պոմպեոսի հետ պայմանավորվածության, Հրահատ Գ-ն պարթևական մեծ զորքով Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ արշավում է դեպի Հայաստան՝ ըստ երևույթին մինչ այդ հպատակեցնելով Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Պարթևական զորքերը պաշարում են Արտաշատը: Քաղաքի պաշտպանությունը վստահելով կայազորին՝ Տիգրանը հեռանում է Հայաստանի լեռնային շրջաններ: Տեսնելով, որ Արտաշատի պաշարումը երկարում է, Հրահատը պարթևական զորքի մի մասով հեռանում է իր երկիրը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Մեծը իր հավաքած զորքերով ջախջախում է Տիգրանի Կրտսերի գլխավորած պարթևական զորքը. վերջինս ստիպված է լինում փախչել Պոմպեոսի մոտ [25]:
Միհրդատին վերջնական պարտության մատնելուց հետո մ.թ.ա. 66թ. աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ: Տիգրան Մեծը, հայտնվելով ծանրագույն իրավիճակում, հասկանում է, որ չի կարող միայնակ կռվել միաժամանամ Հռոմի և Պարթևաստանի դեմ և որոշում է հաշտություն խնդրել Պոմպեոսից: Ըստ Պլուտարքոսի, երբ հռոմեական բանակը մոտենում է Արտաշատին, Տիգրանը միայնակ մտնում է հռոմեական ճամբար և իր թագը դնում Պոմպեոսի ոտքերի տակ [26]: Վերջինս սակայն արքայավայել է ընդունում Տիգրանին, և կարճ բանակցություններից հետո կողմերը գալիս են համաձայնության, որը հայ պատմագիտության մեջ ընդունված է կոչել Արտաշատի պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում էր հետևյալը.
• Տիգրան Մեծը հրաժարվում էր Սիրիայից, Փյունիկիայից և Կիլիկիայից:
• Տիգրան Կրտսերը պետք է դառնար Ծոփքի թագավոր՝ մնալով Տիգրան Մեծի գահաժառանգը: Տիգրան Մեծի մահվանից հետո նա պետք է դառնար երկու երկրների միասնական թագավոր:
• Տիգրանը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք անձամբ Պոմպեոսին և նրա զինվորներին: Այս տուգանքը պետք է վճարվեր Ծոփքում գտնվող գանձարաններից:
Տիգրան Կրտսերը սակայն դժգոհ է մնում պայմանագրից, և Պոմպեոսը ի վերջո ստիպված է լինում շղթայել նրան և տանել իր հետ Հռոմ: Ծոփքը մնում է Տիգրան Մեծի թագավորության կազմում:Արտաշատի հաշտության կնքումից հետո մ.թ.ա. 65թ. շարունակվում են պատերազմական գործողությունները հայերի և պարթևների միջև Կորդուքում և Հյուսիսային Միջագետքում: Պոմպեոսի հրամանով հռոմեական զորքերը դուրս են մղում այս շրջաններից պարթևներին և հանձնում տարածքները Տիգրանին:Տիգրան Մեծի կառավարման վերջին տասնամյակն անցել է համեմատաբար խաղաղ պայմաններում՝ առանց նկատելի իրադարձությունների: Ենթադրվում է, որ նրա որդի և նրան հաջորդած թագավոր Արտավազդ Բ-ն վերջին տարիներին եղել է գահակից-թագաժառանգ: