Ընդհանրապես <պահպանողականություն>` ասել է թե մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում:
Միաժամանակ պետք է ասել, որ պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժի հաստատունն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է, այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ, այլև ապագայատենչ է, քանզի հավատում է պատմության անխզելիությանը ժամանակների կապին, որով հավատարիմ է հավիտենական արժեքների անդադար արարմանը:
Ու թեև ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում և կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են պահպանողականությունը երևույթի հանդեպ առհասարակ: Հետևաբար պահպանողական աշխարհընկալմանը բնորոշ են՝
1. Հավատն առ Աստված ու նրա պատվիրանները
2. Նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի: Վերացական մտային կառուցվածքները, կատարյալ թվացող տեսական սխեմաները խորթ են պահպանողականությանը:

3. Ավանդական արժեքների հանդեպ նախաձեռնությունը
4. Ապադասակարգային բնույթը
4. Ապադասակարգային բնույթը
Հատկանշական է դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով, և ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին: Ըստ այդմ պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Պահպանողականության խնդիրն է բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները:
Պահպանողական արժեհամակարգում առանցքային տեղ ունեն հետևյալ հիմնական հասկացությունները՝
1. Ավանդական ընտանիք: Պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, նամանավանդ վերջիններիս՝ պաշտոնապես գրանցվելու ու երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունը ընդունում և արժևորում է միայն < դասական ընտանիքը>:
2. Կրոնական կյանք: Պահպանողականներն ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը և սովորույթները՝ դրանց հետևելը համարելով առողջ քաղաքական ու հասարակական կյանքի կարևոր նախապայման: Նրանք բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ:
3. Բարոյական նորմերի հաստատուն համակարգ: Պահպանողականները հավատում են, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է և որից շեղվելու դեպքում խախտվում է աշխարհի ներդաշնակ կարգը:
Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաև մասնավոր սեփականությունը և տնտեսական ազատականությունը:
Իսկ որքանով է մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը:
Ընդհանրապես հայ հասարակությունը և պահպանողական է և անընդհատ նորին ձգտող: Այն հետամուտ է թե իր բուն արժեքների պահպանմանը, թե արդիականացումից ետ չմնալու, նորը յուրացնելու գործընթացին:
Սակայն համաշխարհայնացման արդի գործընթացները լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը, պետական ինքնիշխանությանը: Միաժամանակ այսօր աշխարհում լիբերալ դեմոկրատական համակարգի ճգնաժամի և սոցիալիստական գաղափարների վարկաբեկման պայմաններում զգալի վերելք է ապրում պահպանողականությունը:
Այս իմաստով պահպանողականույթունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր մշակութային ինքնությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով: Հետևաբար մեր հասարակության տարբեր շերտերին համապատասխան քարոզչության դեպքում այն ընկալելի է:
Աղբյուրը` <<ՀՀԿ գաղափարախոսությունից>> Մուշեղ Լալայան