Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը
խորհրդանշող ամենասպասված և ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով
կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին
կիրակին: Այն շարժվում է օրերի միջև՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը:
Զատիկի տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամբ և մեծ կազմակերպվածությամբ: Եվ
հավանաբար այս էր պատճառը, որ, ի
տարբերություն մի շարք այլ տոների, այն նույնությամբ էր կատարվում
Հայաստանի գրեթե բոլոր շրջաներում և ամենուր հայտնի էր միևնույն
անվանումով՝ < Զատիկ>, <Մեծ Զատիկ>, < Ճոխ Զատիկ> և
այլն:
Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ: Որոշ ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ: Պասեքը, որը նշանակում է ելք, հրեաների ամենասիրված տոնն է և խորհրդանշում է Եգիպստոսից դեպի Ավետյաց երկիր նրանց ելքը:
Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է:
Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից: Այս ժամանակ է, որ հողը ծածկվում է գույներով, ծաղկում են ծիրանենիները, խնձորենիները, տանձենիները, դեղձենիները... Եվ ինչպես կարող էր երկրագործ ժողովուրդը իր երախտագիտությունն ու մեծարանքը չարտահայտել մայր բնությանը, նրա զարթոնքը չավետել տոնակատարությամբ ու զոհաբերություններվ: Այստեղից էլ՝ Զատիկ բառի տոն, ուրախություն իմաստը: Եվ ուրախանում էր ժողովուրդը՝ տոնելով բնության Մեծ Զատիկը, զոհաբերելով կարմիր, կանաչ, նարնջագույն, դեղին ձվերը, որոնք ցուցադրում էին գարնան գույների խաղը: Ահա թե ինչումն է նաև բազմագույն ձվերի ու ձվախաղերի խորհուրդը Զատիկի տոնին, մանավանդ, որ < Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է բոլոր աշխարհին և ինչպես որ իմաստուններն ասում են՝ դրսի կեղևը նմանվում է երկնքին, մզղաձևը՝ օդին և սպիտակուցը՝ ջրի, դեղինն ել երկիրն է, այսինքն՝ միջուկը>:
Շաբաթ օրը վաղ առավոտից պատանիներն սկսում էին ձու խաղալ, մեծերը հաճախ ծոմ էին պահում:
Նախատոնական ընթրիքը բաղկացած էր փլավից, տապակած բանջարից և ձկից:
Զատիկի նախօրեին երդիկից իջեցնում էին նաև Ակլատիզը, պոկում Մեծ Պասի վերջին շաբաթը խորհրդանշող փետուրը, շաբաթ երեկոյան պասը բացում ձվով, իսկ կիրակի օրը առավոտից արդեն սկսում Զատիկի ուրախ տոնակատարությունը, որը շարունակվում էր մինչև ուշ երեկո:
Զատիկի տոնի գլխավոր բովանդակությունն էին կազմում նաև զանգվածային կամ ընտանեկան առանձին ուխտագնացությունները: Ուխտի էին գնում զանազան ուխտատեղիներ, հատկապես գյուղից դուրս գտնվող մոտակա սրբավայրեր: Ուխտավորներն իրենց հետ տանում էին մատաղացու գառ, գինի, անհամար ձվեր, բաղարջ հաց և կաթնեղեն:
Զատկական տոնի անբաժան մասն էր կազմում նախնիներ պաշտամունքը, որը դրսևորվում էր մահացած հարազատների գերեզմանների այցելության գնալու, խնջույքներ կազակերպելու և տոնական ուտելիքների մի մասը գերեզմանների վրա թողնելու սովորույթներում: Այդ պաշտամունքի մնացորդներից են նաև Զատկին օր ու գիշեր սեղան բաց պահելու, դռներն ու լուսամուտները չծածկելու ավանդական սովորույթները, որպեսզի մահացած նախնիներն ամեն ժամանակ կարողանան ելումուտ անել և օգտվել ընդհանուր հյուրասիրությունից:
Հայաստանի շատ շրջաններում այս կապակցությամբ նույիսկ անուն-անուն բաղարջներ էին թխում ու բաժանում աղքատներին:
Հարազատների գերեզմաններին զատկական այցելությունները որոշ տեղերում կատարվում էին անմիջապես առավոտյան ժամերգությունից հետո՝ կիրակի օրը, այլ տեղերում՝ երկուշաբթի:
Աղբյուրը` < Ազգային տոներ>