Նկատվել է, որ անդրոգենային կանայք և տղամարդիկ
ավելի հաջողությամբ են համադրում իրենց ընտանեկան կյանքն ու աշխատանքային
գործունեությունը, բուն ընտանիքի ներսում հեշտությամբ են ներդաշնակում
հուզական և օգտապաշտական կողմերը, իսկ ծառայողական առաջխաղացման հարցում
ավելի հեշտ են խուսափում սթրեսային վիճակներից, նյարդային գերլարվածությունից ու հոգեբանական բարդույթների գոյացումից:
Ինչ վերաբերում է բուն ընտանիքին, ապա դրա ներսում փոխհարաբերությունների կազմակերպումը, համերաշխության ապահովումը համարվում են կանացի գործառույթներ, իսկ ընտանեկան ապրուստի հայթհայթումը, դրսի կապերի վերարտադրությունը՝ տղամարդկային:
Տղամարդու և կնոջ ընտանեկան դերակատարման ստույգ բնութագրման առումով արդիական է Ղազարոս Աղայանի գրած <Կնոջ կոչումը> փոքրիկ, սակայն ուսանելի հոդվածը:<Կինը,-նկատում է նա,-պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու: Շատ անգամ,- գրում է նա,- նորահարսը ինքն է ձևանում երեխա և ամուսնուց ակնկալում ծնողական փայփայանք, ինչը մեծ սխալ է:
Ա. Այրական հոգեբանության գերակշռության պարագայում անձի գործունեության գլխավոր դրդապատճառներից է լավագույնը լինելու ձգտումը, կանանց պարագայում՝ մյուսներից ետ չմնալու ձգտումը:
Ինչպես հայտնի է, ամերկյան ընտանեկան դաստիարակության հիմքում ընկած է ամեն ինչում լավագույնը, առաջինը դարնալու, <Չեմպիոնի հոգեբանությունը>: Ճապոնական ընտանեկան դաստիարակությունը դավանում է այլ տեսակետ՝հաջող սերնդի մեջ սերմանվում է ամեն ինչում ոչ մեկից ետ չմնալու հոգեբանությունը, այսինքն՝ ամերիկյան մոտեցումը պայմանականորեն կարելի է համարել առավելապես տղամարդկային, ճապոնականը՝առավելապես կանացի: Երկուսն էլ լիովին արդարացված են ազգային առանձնահատկությունների, մասնավորապես, ամերիկյան անհատապաշտության և ճապոնական կոլեկտիվիզմի հաշվառման իմաստով:
Ներկայումս հայաստանյան իրականությունը հայտվել է ամերիկյան հգեբանության ուժգնացող ազդեցության տակ: Եվ եթե համարենք, որ հայ մարդկանց բնորոշ է լավագունը լինելու և մյուսներից ետ չմնալու ձգումների <Ոսկե միջինը>, ապա առավել հավանական է, երբ <ամերիկանիզմի> ներխուժման հետևանքով հայ ընտանիքում և կյանքի մյուս ասպարեզներում ավելի ու ավելի ցայտուն են դառնալու այրակենտրոն արժեքները: Մինչդեռ լավագույնը դառնալու ինքնանպատակ ձգտումը, ամեն գնով առաջինը լինելու հոգեբանությունը կարող են պառակտիչ դեր խաղալ թե ընտանիքի ներսում և թե ողջ հասարակության մեջ: Գերբարձր ինքնագնահատականը, չբավարարված եսականություն ոչ միայն անհատի ողբերգությունն են, այլև հասարակության: Ամերիկացի հոգեբան և սոցիոլոգ Էրիխ Ֆրոմը, վերլուծելով < ամերկյան երազանքի> ոգով մեծացած, < Ամենա-ամենան> դառնալու մղումին տրված միջին ամերիկացու հոգեբանությունը, նրա ընտանեկան կյանքը, վարքուբարքը, արժեքային կողմնորոշումները, անում է անողոք մի եզրակցություն. Ամերիկյան հասարակությունը հիվանդ է և հիվանդ է ամենից առաջ բարոյական արատավոր արժեքների պատճառով… Շարունակելի...

Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը
Աղբյուրը` < Ավանդական ընտանիք>
Աղբյուրը` < Ավանդական ընտանիք>