воскресенье, 19 августа 2012 г.

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ: ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ:

Ցեղակրոնության հիմնասյուները և վարքականոնները

ԵՍ ՀԱՅ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ԵՄ ԴՐԱՆՈՎ:
ԻՄ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՑԵՂԻՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԵԼՈՒ և ՑՄԱՀ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՒ ՈՒԽՏ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՀԱ:
-Ես որպես Ինքնություն, Ցեղից դուրս գոյություն չունեմ, քանզի Հայ մարդ եմ և ոչ սոսկ մարդ:
- Գիտակից այն ճշմարտությանը, թե ես մասնակի կրող ու անձնավորողն եմ Հայ ոգ

ու, հետևաբար՝ նաև իմ կամքով եմ պայմանավորված Ցեղի Ոգու կատարելագործումը, ես ձգտում եմ անձնական կամքի մշակմամաբ սատարել Հայ Ոգու հզորացմանը:
- Ես ցեղաճանաչ եմ, ասել է, թե ճանաչում եմ Ցեղիս հերոսականն ու ողբերգականը, մշակույթն ու բարոյականը, իր արժեքներն ու առաքինություները. գիտեմ, թե ինչ մեծագործությունների է ընդունակ իմ Ցեղը... ինչ անուրանալի ավանդ ունի նա մարդկային քաղաքակրթության մեջ:
Ինձ համար ինքնաճանաչում կնշանակի նախ ցեղաճանաչում, քանզի Ցեղիս ընդհանրական հատկանիշներով է պայմանավորված իմ անհատական կերտվածքը:
- Ես ցեղահավատ եմ, ասել է՝ հավատում եմ Ցեղիս ուժին, հանճարին, նրա կամքին ու կարողույթուններին, հավատում նրա անցյալ և ապագա հավիտենականին:
- Ցեղահաղորդ եմ ես. Դա ասել է՝ հաղորդակից եմ Ցեղիս ցավին ու հրճվանքին, նրա դժբախտություններին ու մեծագոծություններն: Ցեղին ձայնին ունկնդիր՝ նրան սպառնացող վտանգը զգալու և այն կանխելու կոչումն ունեմ ես:
-Հնազանդ Ցեղիս՝ ես անհատապես ազատ եմ այնքանով, որքանով չեմ հակադրվում նրա շահերին ու բարոյականին, որ իմն են նաև: Միաժամանակ, ինձ անհրաժեշտ է այնքան ազատություն, որ անհատականությանս լիարժեք դրսևորմամբ ծառայեմ իմ Ցեղին:
-Իմ անձնական երջանկությունը պայմանավորված է ցեղիս հավաքական երջանկությամբ, որն է՝ տեսնել, թե ինչպես է անընդհատ զորանում հայությունը և իր բնական սահմաններում վերականգնվում Հայաստանը: