воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ: Մաս չորրորդ:

Փորձը ցույց է տվել, որ այրերը հակված են դեպի անհատական վճիռները, մինչդեռ կանայք գերադասում են համատեղ, խմբային վճիռ կայացնելը: Կազմակերպական վերափոխումների մեջ այրերին ամենից առաջ հետաքրքրում է անձնական հաջողության ապահովումը, իսկ կանանց գրավում է խմբային սերտացման հեռանկարը:
Ընտանեկան և արտաընտանեկան կյանքի շա
ղկապման մեջ երկու սեռերից էլ որոշակի ջանքեր են պահանջվում: Ահավասիկ, ներդաշնակեցումն առհասարակ ավելի բնորոշ է կնոջը, սակայն տղամարդը նույնպես պիտի մասնակցի դրան: Համենայն դեպս, մեզանում բավական տարածում ունի այրերի խափանարար դերը, երբ յուրատեսակ մեծամտության հետևանքով տղամարդը ոչ միայն կնոջ ջանքերին ընդառաջ չի գնում, այլև խափանում է դրանք:
Հայ հասարակության մեջ աշխատանքային և ընտանեկան ասպարեզները թեպետ ավանդաբար ներդաշնակ են եղել, սակայն այսօրվա իրադրությունը նոր լուծումներ է պահանջում: Խնդրի լուծումները կարող են տարբեր լինել, սակայն նպատակը նույնն է՝ հայ ընտանիքի և հայոց արտաընտանեկան կըանքի, ամենից առաջ աշխատանքային գործունեության սերտացումը բարոյական-հոգեբանական իմաստով, նաև փաստացի կազմակերպական առումով:
Համատեղ աշխատանքով, աշխատանքի համատեղմամբ ընտանեկան ներդաշնակության ապահովումը նոր խնդիր չէ հայ տեսական մտքի համար: Րաֆֆու <Հայ կինը> ծավալուն ակնարկի եզրակացություններից մեկը հենց դա է. <Կինը ինչպես բաժանում է իր ամուսնուն սերը, այնպես էլ պետք է բաժանի նրա գործունեության գրեթե մյուս բոլոր ոլորտները: Մեղավորը տղամարդն է, որ կնոջը մասնակից չի դարձնում իր գործունեությանը>:


Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը