-Ես մերժում եմ ծույլ ճակատագրապաշտությունը և պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
- Հայրենապաշտ եմ ես, ասել է, թե պաշտամունք ունեմ այն հողի հանդեպ, որի վրա արարվել է մեր Ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են մեր նախնիների աճյունները և որի սիրո և ազատության համար զոհաբերվել են մեր մեծ նահատակները: Եվ իբրև հայրենապաշտ՝ ես նշանաբանում եմ.< ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԵՐԻՆ>, որը կնշանակի՝ Հայկական բարձրավանդակը Հայ Ցեղի հայրենիքն է:
-Ինձանում առկա է թշնամու նկատմամբ արդար վրեժի զգացումը, որին մի հանցանք ներելը կնշանակի նորերն արտոնել: Միաժամանակ ինձ հատուկ է ներելու վեհանձնությունը, բայց թշնամուն ծնկի բերելուց և վրեժս առնելուց հետո միայն:
- Ինձ համար սրբազան է Հայրենիքի անկախության գաղափարը և գիտեմ նաև, որ միայն արյամբ ու զոհաբերությամբ է նվաճվում ու պահպանվում Հայրենիքի իրական անկախությունը:
- Իմ առաջնորդող կարգախոսն է. < ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ և ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ>:
- Հոգեբանորեն հաղթահարած մահը և գիտակցելով մահով անմահանալու խորհուրդը՝ ես պատրաստ եմ մեռնել, որ ապրի Ցեղն Հայոց. մեռնել այնպես, որ մահս էլ ծառայի Հայրենիքին:
- Ցեղիս Արյան անաղարտությանը նախանձախնդիր՝ ես ցեղակցիս հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունեմ՝ իմանալով, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը և ընտանիքում է իրականացվում նորահաս սերնդի ազգային սկզբնական դաստիարակությունը:
Աղբյուրը` <ՀՀԿ գաղափարախոսությունից> Մուշեղ Լալայան