Բնության բազմազանությունը, տեսակավորումը
գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն
չունի: Մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում
է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ ինքնատիպ է և անկրկնելի:
Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն
աղքատանում
է՝ կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև,
մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար այն, ինչ ուղված է ազգայինի դեմ, ողղղված
է նաև մարդկության դեմ:
Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաև ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերություները ճշտելիս. պատահական չի ասված. թե բոլոր -ճշմարիտ կրոնները տանում են դեպի միևնույն Աստված: Կան ընդհանրություններ հասարակարգերի, տնտեսաձևերի և գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ազգերի մշակութային մերձեցում ասելիս նկատի ունենք գիտատեխնիկական, տնտեսական միավորում, բայց ոչ երբեք ձուլում: Մենք աշխարհի բնական կարգը որպես հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն: Այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը...

Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը