Հայկական պետության ծննդյան օրը ընդունված է համարել նավասարդի 1-ը, այսինքն` մ.թ.ա. 2492թ.-ի ` օգոստոսի 11-ը ( 4504 տարի սրանից առաջ), երբ հայոց թագավոր, Արատտա երկրի Հայկը` Հայկազունիների դինաստիայից, մենամարտում հաղթեց Միջագետքի տիրակալ, Բաբելոնի արքա Բելին: Համաձայն լեգենդի` Բելը հազարավոր զոհեր է տվել: Հատկապես այդ նշանավոր օր
վա` մ.թ.ա. 2492թվ. օգոստոսի 11-ի հետ են կապում մեր նախնիները Նավասարդի` նոր տարվա գալը ( նավ- նոր, սարդ - տարի): Հայերի հնագույն օրացույցում տարին բաղկացած էր 12- ամիսներից` յուրաքանչյուրը 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամսից, որն ուներ հինգ օր. Նավասարդ, Օրի, Սահմի, Տրե, Կաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Ղրոտից, Ավելյաց: Նավասարդը Հայկ Աղեղնավորի ավագ դուստրն էր: Նրա անունով է կոչվել Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը: Բացի ամիսներից անվանումներ ունեին և ամսվա յուրաքանչյուր օրը, և օրվա յուրաքանչյուր ժամը: Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն: Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրված տոնակատարությունները տևում էին օրեր: Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։
Կար նաև տոպրակ կախելու սովոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։
Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։ Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում և Աշտիշատում: Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը և ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաև երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալվում էր, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ: Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին ։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։ Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։ Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, ինպես աշխարհի շատ երկրներում, հայ ժողովրդի ավանդական տոնացույցում ևս կատարվեցին փոփոխություններ:

Մշակեց Կիմա Շահբազյանը