Լևոն Բ (1150 – 1219թ. մայիսի 2), Հայոց թագավոր
1198–ի հունվարի 6-ից։ Ռուբինյանների ազգայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝
Ռուբեն Գ–ին։ Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ` Կապանի տերը, աջակցել
եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–ի
գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և
Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով
Անտիոքից գերեդարձած Ռուբեն Գ իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին,
քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։
1187–ի
մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն
հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց
հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187–ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց
Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։ Կիլիկիային սկսել էր
սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ–Դինը, որի դեպի Արևմուտք
առաջխաղացումը կանխվեց 1189–ի Խաչակրաց երրորդ արշավանքով։ Խաչակիչները
1190–ին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները,
Ներսես Լաբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և
ռազմապաշար, իսկ Հենրիկոս VI խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։
Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո
Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ–Դինին, 1193–ին նրա դաշնակից
Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և
մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու
համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192–ին հատուկ հրովատակով
Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող
Միխայիլ կաթողիկոսի։ 1193–ին Սալահ ադ–Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III
Կակազի սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի
մոտակայքում մարտի 4–ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
Լևոնին ցանկանում էր խարդախությամբ ձերբակալել Անտիոքի դուքսը։ Դքսի
նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել
Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին: Լևոնը 1194–ին
նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ
հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ–ի
գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի
գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14–ամյա դուստր Ալիսի
ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի
արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։
Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի
զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ
ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա
թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության
միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում
թագավորություն հիմնելու համար։
1196–ին Գերմանիայի Հենրիկոս VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198–ի հունվարի 6–ին, Տարսոն քաղաքում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստանեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին իր դուստր Ռիթա–Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն–Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ, 1201–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս.Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինագիր շքադրամ։ 1209–ին և 1211–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216–ի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին Կիլիկիա և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին։ 1219–ի սկզբին Անտիոքի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր Զապելին։
Լևոնի օրոք Կիլիկյաի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիային բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիրերը, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործնեության համար։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սսում, սիրտը՝ Ակներում։

Մշակեց Մուշեղ Խուդավերդյանը