Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այսօր կա
հայոց պետություն՝ կոչված իրականացնելու հայության նպատակներն ու իղձերը և
կա անհրաժեշտություն՝ պետության ներսում ունենալու ձևավորված ազգայնական
ուժ այդ իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար: Միաժամանակ
ամրագրում ենք, որ Հայաստանում ազգայնականության կշիռն ու ազդեցությունը կարող են լինել նվազ կամ առավել՝ կախված պատմական պահի թելադրանքից՝ ելնելով ազգային-պետական շահերից:
Նախ վերլուծենք, թե ինչ է ազգայնականությունը.
Պետք է ասել, որ հասարակական գիտության կողմից առ այսօր չի տրված ազգայնականության միասնական ընդունված սահմանում: Կա շփոթ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք< Ազգային> և < ազգայնական> հասկացությունները, միաժամանակ մերժում ազգայնամոլությունը ինչպես ամեն մի մոլություն: Ըստ այդմ, ազգայնականությունը՝ իբրև զգացում, մտածում և գործելակերպ որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր բնատարածքում՝ հայրենիքում: Ազգայնականությունն ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ ազգայնականությանը անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որը հատուկ է ազգայնամոլությանը: Մեզանում ցավալիորեն դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով, կամ նախկին կոմունիստական ըմբռնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն՝ ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ տարրերին, երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը:Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, դրանք ներկայացնող անհատների հզոր իմացականությունը...
Աղբյուրը` <ՀՀԿ գաղափարախոսությունից> Մուշեղ Լալայան