Ընդհանրապես <պահպանողականություն> հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակներով:
1. Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան
2. Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դրանց համադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
3. Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
4. Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողությունը, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով:
Պահպանողականության կարևորագույն հասկացություններից է <բնական արիստոկրատիան>, որի մեջ ըստ անգլիացի գիտնական Է. Բերքի, ընդգրկվում են ոչ միայն ազնվականները, այլ նաև հարուստ գործարարները, կրթված անձիք, գիտնականները, դերասանները և այլն:
Այդ ժամանակաշրջանին է վերաբերվում նաև պետության օրգանական տեսության մշակումը: Համաձայն դրա՝ պետությունը համեմատվում է անհատներից անկախ գոյություն ունեցող և նրանց վրա իշխող էակի հետ:
Պահպանողականության իմացաբանական նախադրյալն է այն հանգամանքը, որ հասարակական-քաղաքական գործընթացն ունի երկակի բնույթ: Դրա հիմքում մի կողմից ըկած է էվոլյուցիան՝ հնի հետ կապերի խզումը և նորի ստեղծումը, իսկ մյուս կողմից՝ նախկին համակարգի կենսունակ տարրերի փոխանցումը նորին: Պատմական փորձը ցույց է տալիս, որ անգամ արմատական-սոցիալական հեղափոխությունները պահպանեցին ազգային ավանդությունների, սովորույթների զգալի մասը, որը կազմում էր ազգային գիտակցության հիմքը: Ինչպես գրում է բրիտանացի տեսաբան Գելները .< 19-րդ և 20-րդ դարերի մարդը ոչ թե ուղղակի ինդուստրալիզացվեց, այլ ինդուստրալիզացվեց որպես գերմանացի, ռուս կամ ճապոնացի...>:
Աղբյուրը` < Պահպանողական գաղափարախոսություն>