воскресенье, 19 августа 2012 г.

ՕՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ - մեջբերումներ

****
Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն (2 մարտ, 2012)


Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-

րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:

*** *
Ավստրիայի նախագահ Հանց Ֆիշեր



Ես տպավորված եմ հատկապես հայերի հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Ինչպես նաև ժպտերես լրագրողներով, ինչը ես չեմ տեսնում Ավստրիայում և Վիեննայում:

****
Леон Блуа


«А ты знаешь, что такое армянский народ?
Это народ, который среди всего человечества
имеет самую таинственную историю».

* * * *
անգլիացի աստղագետ Օլքոթ
Համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողները, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջանում:

* * * *
Չէ Գեվարա


Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին:

* * * *

Յոհաննես Լեփսիուս - Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական


Եթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է:

* * * *

Անտուան Մեյե - ֆրանսիացի լեզվաբան


«Երբ կազմավորվեց հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի  ազգերից ոչ մեկը չկար. դեռևս ոչ Ֆրանսիայի մասին խոսք կար, ոչ էլ Անգլիայի: Հայ ազգային գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են եվրոպական ազգերի մեծամասնության հեղինակություններին: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ, այն ժամանակներում, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն»:«Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թվում»:

* * * *

Ջեյմս Օլդրիջ


Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա:

* * * *

Ֆրանց Վերֆել


Հայաստանը քաղաքակրթության օրրան է, Հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:

* * * *

Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ


Հայաստանը` հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը... Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:

* * * *

Իլյա Էրենբուրգ


Հայաստանն այն երկիրն է, որը վերափոխում է ցանկացած մարդու` իր հնադարյան մշակույթի նոր հոգևոր արժեքների ստեղծման համադրության մեծագույն շնորքով:

* * * *

Դեվիդ Լենգ


Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:

* * * *

Լուի Արագոն


Հայաստանի լույսը հասնում է մեզ` Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Երանության լույսը, լուսավորող մարդկանց, սարերը, պտուղները : Սա նորովի հայտնաբերված գանձ է: Դրա գույնը այնքան սքանչելի է, որ մեր Սեզամի և Մատիսի կողքին` հարյուրամյակներով պետք է առաջնահերթություն տալ Սարյանին:

* * * *

Ջորջ Բայրոն


Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է...

* * * *

Մաո Ցզե Դուն


Մենք հիացած ենք Հայաստանի հնամենի մշակութային փառքով: Չինաստանում հին ձեռագրերի այսպիսի հավաքածու խիստ սահմանափակ քանակություն գոյություն ունի:

* * * *

Պաբլո Ներուդա


Իմաստասիրական և պոեզիայի սրբատաշ գքրերը շարունակում են ապրել այստեղ, ինչպես չորացված վարդերը, դեռևս լի անշոշափելի սերմով:

* * * *

Ս. Սմիրնով
Մատենադարանը` համաշխարհային մշակույթի մեծագույն տաճարներից է, որտեղ ոտք ես դնում մեծարանքով, գլուխ խոնարհելով նմանատիպ հիասքանչ մշակույթ կերտած` իմաստուն ժողովրդի տաղանդի և տոկունության առջև:

* * * *

Ու. Գլադստոն


Ծառայել Հայաստանին` նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:

* * * *

Ֆրեդերիկ Շոպեն


Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը:

* * * *

Վալերի Բրյուսով


Հայաստանը` ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն արժանի է նույնքան ուշադրության, որքան և մյուս հիասքանչ ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մարդկության մշակույթում:

* * * *

Քսենոփոն
Հայաստանը մեծ և բարգավաճ երկիր է…

* * * *

Էմիլ Վերհառն


Հայ ժողովուրդը տարբերվում է կենսասիրությամբ, տոկունությամբ, սեփական ճշմարտության հանդեպ ունեցած վստահությամբ, կամքով: Հենց այս որակների շնորհիվ այն մշտապես հաղթանակած է դուրս գալիս ցանկցած փորձություններից:

* * * *

Ռասուլ Գամզատով


Հայերը կարող են դարեր շարունակ պահպանել և սերդնե սերունդ փոխանցել սուրբ հարգանք ձեռագրերի, իսկ հաճախ նաև` արյունով գրված գրքի նկատմամբ… Սա մեծագույն ցուցանիշ է մշակույթի և մեծ վկայություն սեփական ակունքների նկատամամբ տածած սիրո:

* * * *

Յուրի Ժդանով


Հայ ժողովուրդը – եզակի ֆենոմեն է: Հին ժամանակներում իրենց հավատքի համար հայերը լծված էին հարկերով, և որքան այդ հարկը ծանրանում էր, այնքնան ավելի էր այդ ժողովուրդը ամրապնդվում իր հավատքում: Հենց դրա շոնրհիվ է, որ հայերը պահպանել են իրենց հոգևոր մշակույթն ու հասրցել այն մեզ:

* * * *

Դմիտրի Լեխաչով


Հայերը չտեսնված գործունյա և ակտիվ են հոգևոր ոլորտի տարբեր բնագավառներում, և գիտության և գրականության, և արվեստի:

* * * *

Գեորգ Բրանդես


Հայ ժողովուրդը միշտ եղել է և ամենուր հանդիսանում է օգտակար, արդյունավետ և բարեբեր տարր:

* * * *

Ֆաիեզ էլ Խոսեյն
Հայերը քաջասիրտ, առաջավոր և խաղաղասեր ազգ են:

* * * *

Գ. Գիբսոն
Հայերին բնորոշ է հավատքի նկատմամբ արիությունը քրիստոնեության ստեղծման օրվանից մինչև օրս:

* * * *

Դենիս Դավիդով


Բավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:

* * * *

Ռուս ցար` Պետրոս Մեծի հրամանագրից


Հայերին պատշաճորեն գուրգուրել և փաղաքշել և նրանց հաճախակի ժամանման համար որս մատուցել:

* * * *

Էմիլ Դիլլոն
Հայերը մինչև անձնազոհություն խաղաղասեր են, և լավատես են այն պայմաններում, որոնք կարող են հուսահատության հասցնել բազմաթիվ ազգերի:

* * * *

Ալեքսանդր Դովժենկո


Ես չեմ զարմանում, որ հայ ժողովրդի ներկայացուցիչները բոլոր բնագավառներում դրսևորում են իմաստնություն, խելք և իսկական մարդկայնություն, Հայաստանը և գիտությանը, և գրականությանը և արվեստին շատ անուններ է տվել` հայտնի ամբողջ աշխարհին: Եթե այս ազգին բնորոշ չլինեին իմաստնությունն ու հերոսականությունը ապա այն վաղուց ոչնչացել էր:

* * * *

Ֆրիտյոֆ Նանսեն 


Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:

* * * *

Թուրք գեներալ Վեհիբ Փաշա


Ղարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատերազմի պատմության մեջ հազվադեպ կռիվ էր, որտեղ հայերը ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորներ:

* * * *

Լինչ


Բոլոր մասնագիտություններում` առևտուր, արհեստ ինչպես նաև պետական ծառայություն հայերը չունեն մրցակից և գործունեության ծանրակշիռ դաշտը ամբողջովին իրենց ձեռքում է:

* * * *

Պրոկոպի Կեսարիացի


Մինչ 474 թվականը Հռոմեացի կայսրերը թիկնապահներ ընտրելիս նախապատվությունը տալիս էին հայերին` հաշվի առնելով մարդկանց արժանապատվությունները:

* * * *

Պարիլի


Ոմն հռոմեացի պատմագիր պատմելով Մանուիլ անունով մի հայ զորապետի մասին, որը ծառայում էր Բյուզանդական բանակում 9-րդ դարի առաջին կեսին, գրում է. «Մանուիլը շատ քաջ մարդ էր, թշնամիներին լավ հայտնի էր, քանի որ ծագումով հայ էր»:
«Հայ զորահրամանատարը պարտությունից հետո չցանկացավ ապրել, անցավ թշնամու կողմը և հերոսաբար նահատակվեց, իր սրի վերջին հարվածով նա ճեղքեց թշնամու զորապետի սաղավարտը և գլուխը: Նրա կատաղած զինվորները հարձակվեցին թշնամու վրա, որպեսզի պաշտպանեն իրենց զորահրամանատարի դիակը, պատերազմը անհուսալի էր և մինչև վերջին մարդը նահատակվեցին»:

* * * *

Անրի Բարբյուս


Եթե բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ողջ գոյատևման ընթացքում, բաժանենք տարբեր մասերի, ապա դրանց շարքում ամենաահավորները անկասկած հայ ժողովրդի տառապանքներն են:

* * * *


Տակաեսի Սիմիձու



Հոգիս ջերմացավ…
Հայաստանը զարմանալի երկիր է: Այստեղ շատ բաներ ինձ իմ հայրենիքն են հիշեցնում: Հայ նկարիչների նկարներում և հայ ժողովրդական երաժշտության մեջ ես տեսնում եմ շատ տպավորիչ առանձ նահատկություններ, որոնք ինձ ծանութ են ճապոնական արվեստից: Հավանաբար հենց սա է համամարդկային էության դրսևորումը և արվեստի նշանակությունը:
Այստեղ շատ բաներ մնացին իմ հիշողության մեջ. և հինավուրց տաճարներն ու եկեղեցիները, և Սևանը, այն խստաշունչ էր, երևի անձրևների պատճառով: Ես շատ սիրեցի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, նրա ստեղծագործությունները անպայման պետք է թարգմանել ճապոներեն, որպեսզի ճապոնացիները կարդան և ճանաչեն այս նշանավոր բանաստեղծին: Իմ հիշողության մեջ մնացել են նաև Սարդարապատի ազգագրական թանգարանն ու Մատենադարանը` հայ հին քաղաքակրթության վառ օրինակը: Բայց հատկապես անմոռանալի տպավորություն թողեց Հանրապետության կենտրոնում էսթետիկ դաստիարակության մեծ պաննոն ճապոնական երեխաների նկարներով: Հոգիս ջերմացավ և ես շատ ուրախացա, որ արվեստի լեզուն կարողացավ մտերմացնել հայ և ճապոնացի երեխաներին և այն դարձավ խաղաղության և ընկերության ավետաբերը մեր ազգերի միջև:
1987 թվականին Հայաստան այցելելուց հետո պրոֆեսոր Տակաեսի Սիմիձույի հարցազրույցից
Չնայած Հայաստանի մասին քիչ է հայտնի այնուամենայնիվ Եվրոպան մշակութային ժառանգության տեսակետից պարտավոր է Հայաստանին: Պատմության արշալույսին Հայաստանը եղել է քաղաքակրթության բնօրրաններց մեկը: Մ. թ.ա. առաջին հազարամյակում Հայաստանի տնտեսությունը, արվեստը և ավանդույթները այնքան զարգացած էին, որ վերջինիս մշակույթը խթանում էր Եգիպտոսը, Հռոմը և Հունաստանը ինչպես նյութապես այնպես էլ հոգևոր:

* * * *

Էլիզաբեթ Բաուեր


Հայաստանը հավերժ իմ հիշողության մեջ կմնա ինչպես աննկարագրելի գեղեցկության երկիր:

* * * *

Մարկո Կլեմենտե


Հայաստանը գրավիչ և յուրօրինակ երկիր է զբոսաշրջության համար, առաջին հերթին իր անվտանգության և կայունության հաշվին:

* * * *

Կիմա Բակշի


Արդյոք հիմա շատ կենդանի ազգերի մասին կարող ենք ասել այն ինչը ասում ենք հայերի մասին, նրանք մեծ դեր են խաղացել պատմության մեջ, սկսած Ասորեստանի և Բաբելոնի ժամանակաշրջանից, այնուհետև Աքեմենյան Իրանի դարաշրջանն ու այն ժամանակահատվածն, երբ Աքեմենյան Իրանը պատերազմում էր Աթենքի, Սպարտայի ու մի շարք հին հունական պոլիսների հետ, տարիմստ չէ արդյոք այն փաստը, որ դարերով ինքնուրույնություն չունեցող, տնտեսապես անընդհատ սննկացող, ամբողջ աշխարհով մեկ ցրված ազգը կարողացել է պահպանել լեզուն, հոգևոր արժեքներն ու մշակույթի ավանդույթները:

* * * *

Իվ Տերնոն


Հայերը ծնվում են ածուխը կրծքում շիկացած, հրով, որը պահպանումէ նրանց պանդխտության ժամանակ:

* * * *

Հովհան Պավել II, 1978 – 2005
Զոհաբերությունը հայերի պատմության անքակտելի մասն է կազմում… Սպասում եմ այն օրվան երբ կհամբուրեմ հազարավոր նահատակների արյունով ջերմացած հայոց հողը…
Հայոց ցեղասպանությունը սկիզբն էր դրան հաջորդող զարհուրանքների, երկու համաշխարհային պատերազմների, բազում տարածաշրջանային բախումների, մարդկանց ոչնչացման համար ստեղծված խմբերի, որի արդյունքում հազարավոր հավատացյալներ զոհվեցին…

* * * *

Ֆրանսուա Միտերան


Ֆրանսիան ցանկացած իրավիճակում կհիշեցնի հայերի ինքնագիտակցության մասին կապված Հայոց Մեծ Եղեռնի հետ, չի կարելի ջնջել Եղեռնի հետքերը, որը մեծ հարված հասցրեց ձեր ժողովրդին, այն պետք է գրանցել մարդկանց հիշողության մեջ, իսկ զոհերը լավ դաս պետք է լինի երիտասարդության համար և միաժամանակ կայունության և հաղթանակի կամքի օրինակ ծառայի, որպեսզի մարդիկ միշտ իմանան որ սա ներկայի ազգ է և այն ունի ապագա:

* * * *

Մակս Սակս
Ազգ, որի Քրիստոնեական հավատքը շատ հին է, որը չհրաժարվեց Քրիստոսից նույնիսկ ուժեղ փոթորիկներից և դաժան հետապնդումներից հետո, ազգ, որի պատմությունը գրեթե ամբողջությամբ անվերջ տառապանքներ է , իհարկե այն արժանի է ոչ միայն մեր մասնակցությանը, այլև սիրուն:

* * * *

Մորգան Ժան Ժակ Մարի դե
Երբ ուշադիր կարդում ես փաստերը, որոնք վերաբերում են հայերի կոտորածին, ապշում ես թե ինչպիսի հեռատեսությամբ և կարողությամբ է թուրքական կառավարությունը կազմակերպել նման չարագործությունը: Ամեն ինչ կանխամտածված էր. Զոհերի զինաթափումը, երիտասարդության հեռացումը,որը դիմադրություն կարող էր ցուցաբերել, մասսայական տեղահանումն ու ճանապարհին զոհերին չարչարելը, ճանապարհին տղամարդկանց ոչնչացումը, կանանց և աղջիկների կրոնափոխությունը: Կգա մի օր երբ այդ հանցագործները` լինեն դրանք բեռլինյան թե ասիական, պարտավոր կլինեն պատասխան տալ իրենց արարքների համար և կվճարեն իրականացրած չարագործությունների դիմաց:
Հայաստանը ճանաչելու համար բավական չէ լինել այնտեղ, պետք է նրան լսել

* * * *

Ինակենտի Իվանեվ


Կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինել Հայաստանում, այնտեղ յուրաքանչյուրին սպասում է անկեղծություն և հրաշքներ, որոնք անջնջելի հետք կթողնեն ողջ ստեղծագործության ընթացքում:

* * * *

Նիկոլայ Տիխոնով 



Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, իր ինքնատիպ բնությամբ և անկրկնելի ճարտարապետական հուշարձաններով:

* * * *

Է. Ֆերոուկ


Հայաստան… ամենուր վեհության և հնության հետքեր:

* * * *

Ա. Կուլեբյակին


Երկրագնդի վրա չկա մեկ այլ ուրիշ երկիր, որը այնքան հագեցած լինի հրաշքներով որքան հայերի երկիրը

* * * *

Ա. Էուիբիկու


Շատ տաղանդավոր ազգ է, որը նույնիսկ օտարության մեջ հրաշքներ է գործել:

* * * *

Պ. Ներուդա
Երևանը կառուցված է հրաբխային տուֆից միգուցե աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է:

* * * *

Իվան Ահեղ 




Մեկ ամիս անց Գրիգորի օրը մենք պայթեցրինք Կազանի աշտարակը, և հաղթանակը մերն էր: Այդ իսկ պատճառով պետք է հիշատակել Գրիգորին:
58 սոպրանոներից, որոնք մենք լսեցինք, Վերդիին ամենալավը ներկայացրեց Լուիզա Բոզաբալյանը, և հավանականությունը մեծ է, որ դա շնորհիվ ազգային աղբյուրների, շնորհիվ իտալացի վեհ երգահանի երաժշտության նկատմամբ հայերի սիրո և խոր հասկացողության(Իտալիայի նախագահներից մեկը):

* * * *

Աբատ Դե Վիլեֆրուա
Եղել են հազարամյակներ ինչպես օրինակ 9, 10, 11, 12, և 13 երբ հայերը կարող էին դաս տալ երկրի ազգերի մեծ մասին, և ակնհայտ է, որ բոլոր այդ ժամանակաշրջաններում հայրի մեջ կային այնպիսի անձնավորություններ, որոնք առանձնանում էին գիտության տարբեր տեսակներում, աստվածաբանության, սրբերի կյանքի, պոեզիայի, փիլիսոփայության, պատարագի, պատմության: Շատ հմուտ թարգմանիչներ էին, և տիրապետում էին այնպիսի լեզուների ինչպիսիք են`արաբերենը, պարսկերենը, հուներենը, լատիներենը

* * * *

Վերա Զվյագինցեվա 



Հայաստանը ողբերգական պատմություն ունի, անպատմելի են մնացել անցյալում եղած շատ տխրություններ, անսպառ կենսուրախության և դժվար սխրագործությունների երկիր:

* * * *

Մ. Դուդին
Հայ ժողովուրդը հին ժողովրդներից մեկն է, որը մեծ ներդրում ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:

* * * *

Աննա Ախմատովա




Մանդելշտամը բթորեն սիրահարված էր Հայաստանին և նա թողել է նրանում անմահ շրջան:
* * * *

Օսիպ Մանդելշտամ


Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ:

* * * *

Շառլ Դիլ


Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում:

* * * *

R. J. H. Jenkins “The Byzantine Empire on the eve of the Crusades”, London 1953



Բյուզանդիայի զինվորական հզորությունը, զինվորական կազմակերպությունները և զինվորական տաղանդը, այն հուսալի և պինդ հողը, որի վրա սետեղծվել էր երկրի ողջ ճոխությունը, ամբողջովին հայկական էր:

* * * *

R. J. H. Jenkins “The Byzantine Empire on the eve of the Crusades”, London 1953
9-րդ դարի կեսերից մինչև 11-րդ դարի սկիզբ կայսրության խիզախ և հավատարիմ գեներալների շարքում հատկապես առանձնանում էին Վասիլ I-ը, Ռոման I-ը, Հովհաննես-Գուրգենը, (Կուրկուաս), Նիկիֆոր II Ֆոկան, Հովհաննես Չմշկիկը և Վասիլ II-ը. Հայտնի է որ նրանք բոլորը ունեին հայկական արմատներ Սարդարապատի ճակատամարտի վերաբերյալ թուրքական բանակի ղեկավար Վեխիբ փաշան ասել է. «Սա պատերազմի ամենամեծ կռիվն էր, հայերը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորներ»:

* * * *

Իվ Տերնոն



Հայաստան- հայ ժողովրդի մեծագույն սեր, մայրը յուրաքանչյուր հայի, նրա սարերը, հովիտները, գետերը, հուշարձանները, հողի պտուղները-պաշտամունքի առարկա են, ընդ որում ինչքան Հայրենիքը հեռու է այդքան ուժեղ է այդ խոնարհումը, նրա անունը զուգորդվում է արժանապատվություն, փառք և ազատություն հասկացությունների հետ, սա կյանքի աղբյուրն է, հայերը ծնվում և մեռնում են շիկացած ածուխը սրտերում, հրով, որը պահպանում է նրանց պանդխտության մեջ:

* * * *

Կ. Բակշի
Հայստանը զարմանալի երկիր է. Այն հեքիաթ է:

* * * *

Վ. Երմիլով
Հայաստանը տխուր և երջանիկ երկիր է:

* * * *

Ա. Բելիյ
Հայաստանը խոր հետք է թողել, որն հոգում ապրում է:

* * * *

Ալեքսանդր Դյումա-հայր
-Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր(հայի համար միևնույնն է), հայ օջախում սկսվում է տօնախմբություն. Մորթում են գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի…

-Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ:

-Հայաստանն աշխարհին ժպտում է ամենատխուր հայի ժպիտով:

* * * *

Ալֆոնս դը Լամարթին-ֆրանս. Բանաստեղծ
Հայերը արևելքի շվեցարացիներն են

* * * *

Փիթոն դը Թուրնֆոր-ֆրանս. Բուսաբան-ճանապարհորդ
Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են:

* * * *

Ժակ դը Մորգան (1857-1924թթ)
ֆրանսիացի պատմաբան, հնագետ-«Երկունքի դարերի ընթացքում ո՞րն է եղել հայերի դիրքը: Եղել է արժանավոր և դյուցազնական: Արժանավոր, որովհետև հայ ժողովուրդը՝ հակառակ իր ծով դժբախտություններին, ամրորեն կառչած է մնացել իր հավատքին, իր լեզվին, իր սովորություններին: Դյուցազնական, որովհետև Հայաստանը չի գոհացել արցունք թափելով, այլ բազմաթիվ պարագաներում վիրավորված զգալով իր ամենաթանկագին զգացմունքների մեջ, զենք է վերցրել և արյան գնով հատուցել իր հոգվույն ըմբոստությունը»:

* * * *




* * * *

Ալֆոնս դը Լամարթին (1790 – 1869թթ.)
ֆրանսիացի բանաստեղծ -«Արևելքի հետ ունեցած հաճախակի հարաբերություններս ինձ ներշնչել են խորին հարգանք հայ ազգի հանդեպ, մանավանդ հարգանք դեպի կրոնը, առաքինությունը և բանաստեղծությունը այն ազգի, որը մեզնից ավելի մոտ է նախնական աշխարհի օրորոցին և լուսավորությանը: Հայերն Արևելքի շվեյցարացիներն են, նրանց պես աշխատասեր, հանդարտ, կանոնավոր, բայց և նրանց պես էլ հաշվող ու անհագ»:

* * * *

Լուի Արագոն (1897 – 1982թթ.) ֆրանսիացի գրող


«Բավական է ասել, որ ցեղասպանության առաջին ոճիրը գործվեց 20-րդ դարի սկզբին՝ 1914-1918թթ-ի պատերազմների ընթացքում՝ իր երկրում ապրող մի ժողովրդի դեմ: Եվ այդ ոճիրը ոճիրը բոլորովին չդատվեց ու չդատապարտվեց: Այդ իսկ պատճառով հայերն ամենից ավելի են գնահատում խաղաղությունը՝ չկարողանալով մոռանալ այն իրողությունը, որը սոսկ հիշատակություն չէ, այլ պատմական մի թվական, որը կարող էր վերջ դնել ամբողջ մի ժողովրդի գոյությանը: Հայերը չեն կարող մոռանալ արյան գետերը, տառապանքները, տարագրությունը դեպի անապատմ դեպի անողոք մահ՝ սովի, համաճարակների և ամեն տեսակի տանջանքների միջոցով: Նրանք չեն կարողանում մոռանալ այն մեկ ու կես միլիոն նահատակներին: Ֆրանսիացի մտավորականները քիչ թանաք չեն գործադրել հայ ժողովրդի տառապանքները նկարագրելու համար: Բայց հայ ժողովուրդը հանուն Ֆրանսիայի ազատության թանաքի տեղը իր արյունը տվեց: Երբեք չենք մոտանա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի բոլոր անկյուններում պատերի վրա փակցված ծանուցումները՝ նվիրված քսաներեք պարտիզաններին: Նրանց հրամանատար Միսաք Մանուշյանը հայ էր»:

* * * *

Վիկտոր Հյուգո (1802 – 1885թթ.) ֆրանսիացի գրող


-«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:
Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

* * * *

Անրի Բարբի 20-րդ դարի ֆրանսիացի լրագրող 



«Սարսափի երկիրը: Ով էլ որ այժմ անցնում է ամայացած Հայաստանով, չի կարող չցնցվել, այնքան արտառոց շատ բան են ասում ավերակների ու մահվան այդ անվերջ հեռաստանները: Չկա մի ծառ, մի ժայռ, մի կտոր մամուռ, որ պղծված չլինի հեղված արյան վտակներով: Չկա մի առվակ, գետ կամ գետակ, որ դեպի հավիտենական մոռացության քշած-տարած չլինի հարյուրավոր, հազարավոր մեռյալ մարմիններ: Չկա մի անդունդ, մի կիրճ, որոնք չլինեն գերեզմաններ բաց երկնքի տակ, որոնց խորքում սպիտակին չտային կմախքների բաց բաց կույտեր, քանի որ գրեթե ոչ մի տեղ մարդախողխողները ոչ ժամանակ ունեին, ոչ էլ նեղություն էին քաշում թաղելու իրենց զոհերին:
Այդ ընդարձակ մարզերում, որտեղ մի ժամանակ հայկական աշխույժ, ծաղկուն շեներ էին, այսօր թագավորում են ավերվածություններն ու անմարդաբնակությունը: Տակավին թուրքական մնացող մարզերում հայ բնակչության բնաջնջումը, թվում է, էլ ավելի կատարյալ է եղել և իրագործվել է ավելի սիստեմատիկաբար, քան կովկասյան սահմանին հարող շրջաններում. այնտեղ դահիճները ժամանակ ունեին ազատ գործելու»:

* * * *

Լյուդովիկ դը Կոնտանսոն 20-րդ դարի ֆրանսիացի գիտնական


«Հայը ճարտարագործ, չարքաշ և հարատևող մի ցեղ է, գիտություններ ուսումնասիրելու և կիրառելու ընդունակ, ինչպես նաև գրական ու երևակայական կարողություններով օժտված. իբրև սեղանավոր ու վաճառական, մրցում է բուռն կերպով: Լեռնային գավառների մեջ բնակվող հայերն ունեն կտրիճ ու կարգապահ զինվորներ լինելու ընդունակություն: Նրանք բյուզանդական բանակների մեջ պատվավոր տեղ կգրավեին իրենց ռազմիկներով և զորավարներով. նույնիսկ հայ կայսրերն են բազմել Կոստանդնուպոլիսի գահի վրա: Մեր օրերու, 1895թ-ին, Զեյթունի մեջ և ջարդերից հետո մի քանի գյուղերում հայերը դյուցազնաբար պաշտպանել են իրենք իրենց և ավելին պիտի անեին, եթե թուրքերը նախապես որևէ պատրվակով հավաքած չլինեին նրանց զենքերը»:

* * * *

Օլիվիե 18-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ


«Օսմանյան կայսրության մեջ հայրեն են ամենամեծ առևտուր ունեցողները և միևնույն ժամանակ այդ գործն ամենից ավելի հմտությամբ առաջ տանողները: Նրանք համբերող են, պնայող ու անխոնջ, նրանք ճանապարհորդում են Ասիայում և Հնդկաստանում, նրանք խանութներ և մարդիկ ունեն ամեն տեղ:
Հայոց մեծ մասը մեքենական արհեստներով են զբաղվում: Նրանք սեղանավորներ են, կապալառու և փաշաներ, ուրիշ մեծամեծ անձերի գործակալներ: Նրանց մեղադրում են՝ իբրև թե ոչ մի միջոց չեն խնայում հարստանալու համար և թե՝ երբ կարողանում են՝ խաբում են ապրանքների մեջ: Սակայն պետք է խոստովանել, որ ձգտելով ձեռքից եկածի չափ շատ փող աշխատել, հայերը շատ սակավ է պատահում, որ ճիշտ չկատարեն իրենց պարտավորությունները, և ճիշտ են կատարում իրենց խոստումները:
Հայերը խիստ են իրենց վարքուբարքի մեջ, ճշտությամբ պահպանում են իրենց հավատի պատվիրանները, անգետ են և նախապաշարված, նրանց օակասում է միայն կրթությունը և մի տերություն, որ այնքան ճնշող չլինի, որքան տաճկականը(թուրքականը), ավելի արդար լիներ, որպեսզի հայերը վերին աստիճանի հարգելի ազգ դառնային»:

* * * *

Փիթոն դը Թուրնֆոր (1656- 1708թթ.)
ֆրանսիացի բուսաբան-ճանապարհորդ - «Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են»:

* * * *

Ժան Պիեռ Մահե



Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացիի «Մատյան Ողբերգության» պոեմի մեջ, պոեմ, որ նման է փիլիսփայական խորհրդածութիւններու փառահեղ տաճարի մը:

* * * *

Յոզեֆ Մարկվարտ գերմանացի արևելագետ




«Բարբարիկ լեզուների համար հատուկ ալփաբետների ստեղծման պատմության մեջ ամենազարմանալին հայ գրերի գյուտն է»:

* * * *

Էդմոնդ Շուց, հունգարացի հայագետ


Մաշտոցի հրաշալի այբուբենի կատարելությունը զարմացրել է աշխարհի մեծագույն լեզվաբաններին»:

* * * *

Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա:
Ջեյմս Օլդրիջ

* * * *
Новгородский кодекс - 999 год !!! Обнаружен в 2000 году
«В лето 6507 аз мних Исаакий поставлен попом в Суждали в церкви святага Александра Армянина: Александр же Армянин преподобный воин вели бяше Христов. Сему поклоняем ся и сему воздаем хваля, и честь и преклонение, и молитвы за него совершаем и просим Господа о сдравии его и прошения наша приятна суть Господеви нашему Иисусу Христу. От рода лаодикийска Ареопагит Фракийскнастоятель обители Железныя горы митрополит Константина града презвитер пророка Даниила».

* * * *
«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»:
Լուի Լալուա
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ

* * * *

«Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, նրա ոգին»:
ԽՍՀՄ ժող. արտիստ Գեորգի Սվիրիդով «Սովետական Հայաստան», 5 մայիսի 1978:

* * * *
Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:
Միրոսլավ Նորնիչեկը Լեոնիդ Ենգիբարյանի մասին (Չեխոսլովակիա)

* * * *

Յ. Պ. Լյուբիմով 


«Փարաջանովի ուժը ջերմամիջուկային է, այդ ուժը ոչ թե նրա ֆիլմերի, ոչ թե նրա կինեմատոգրաֆի, այլ նրա մարդկային կերպի մեջ է»:


* * * *

Իոսիֆ Բրոդսկի



«Իսկ Փարաջանովն ուզում էր փրկել հենց ինքը` Գեղեցկությունը»:

Աղբյուր՝ www.anunner.com