Ծնվել է 1884 թվականին, այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու քաղաքում (այժմյան Իգդիր): Հայրը Մարտիրոս Կանայանն է, մայրը` Հորոմ Կանայանը: Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի(Սուրմալու) ծխական դպրոց: Դրոն թափառում էր Իգդիրի ռազմական զորանոցների մոտ, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի
նկատմամբ գալիս է հենց այդտեղից: Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան` գիմնազիա-դպրոց: Ռուսական կայսրության մյուս դպրոցների նման,այստեղ ևս կար ռուսականացման քաղաքականություն և հայերեն սովորեցնում էին միայն եկեղեցում: Ոգեշնչված Զորավար Անդրանիկի Օսմանյան զորքերի դեմ տարած հաղթանակներով և Հայ Հեղափոխական Դաշնակցության ազգային գաղափարներով` Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ: 1905 թ-ին կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ, հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:
1903 թ. հունիսի 12-ին ցարական իշխանությունը ընդունեց օրենք,որով բռանգրավվում էր հայոց եկեղեցու ամբողջ գույքը: Սա առաջացրեց հայերի զայրույթը:Ժողովուրդը հասկանում էր, որ այս օրենքը սպառնալիքի տակ էր դնում հայ ազգի գոյությունը,որովհետև հայապահպանության մեջ մեծ դեր է ունեցել եկեղեցին և հայոց ամբողջ պատմության ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, եկեղեցին է իր վրա վերցրել հայոց լեզվի,հայ մշակույթի պահպանման խնդիրներըը:Արդյունքում հայ ղեկավարությունը որոշեց ստեղծել զինված խմբեր, որոնք հանդես էին գալիս որպես եկեղեցական գույքի պահապաններ և իրականացնում էին զանգվածային ցույցեր: Դաշնակցության շարքերում այս գործի ակտիվ գործիչներից էր Դրաստամատ Կանայանը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն եղել է Ռուսական Կովկասյան բանակի ջոկատի հրամանատար: Դրոն եղել է հայկան կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը, պարգևատրվել ցարի կողմից:
1914թ. նոյեմբերին եղել է Կամավորական երկրորդ ջոկատի հրմանատար: Այս ջոկատը իր առաջին ճակատամարտը տալիս է Բայազետի մոտ: Մեկօրյա արյունոտ մարտերից հետո ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը ծանր վիրավորվում է: Այդ օրվանից մինչև հաջորդ տարվա մարտ Դրոն մնում է ծանր վիճակում, բայց նրա ջոկատը տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ,մինչև Դրոն վերականգնվում է և վերադառնում:
1914 թվականին
Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով: 1918թ. մարտից մինչև 1918թ. ապրիլ Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Արևմտյան Հայաստանի ռազմական կոմիսար (1918 թ-ի մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ: Հայոց ցեղասպանության տարիներին Դրոն պայքարել է թուրքերի դեմ` բազմաթիվ տեղերում պաշտպանելով հայերին կոտորվելուց: Արտո Դերունյանը "Armenian Affairs magazine" ձմեռային համարում(1949-1950,էջ 19, ծանոթագրություն) գրում է, որ պատմության մեջ այդպիսի դաժան ցեղասպանություն տեղի է ունեցել միայն Թուրքիայում` հայերի հետ:Արևելյան Անատոլիայում ամենաաներևակայելի դաժանությամբ սպանվել են շուրջ 2,5 միլիոն հայեր: Դժվար է պատկերացնել, որ մարդկային ցեղը ընդունակ է այդօրինակ դաժանություններ կատարել իր իսկ նմանի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ 1 միլլիոն հայեր հենց այդպիսի աներևակայելի դաժանությամբ սպանվել են թուրքերի կողմից: Գրում է, որ հայ մեծանուն գեներալ Դրոն հայ ժողովրդի մեծ հերոս է ցեղասպանության տարիներին իր իրականացրած գործունեությամբ (1914-1920):
1918-1920թթ-ին Դրաստամատ Կանայանը դառնում է Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար և գլխավորում հայկական զինված ուժերը մի շարք հաջող մարտերում: Որպես պաշտպանության նախարար մինչև 1918թ. վերջը Դրոն իր վրա է վերցնում 1918թ Հայ-ադրբեջանական և Հայ-Վրացական պատերազմների պատասխանատվությունը,իսկ ավելի ուշ`1920թ. հայ-թուրքական պատերազմինը: 1920թ. Առաջին հանրապետության վերացումից և Հայաստանի սովետականացումից հետո Դրոն անցնում է Իրան, այնտեղից` Գերմանիա: Մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ: Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Սիմոն Վրացյանի կառավարությունում 1920 թ-ի նոյեմբերին եղել է ռազմական նախարար։ Կարմիր բանակի կողմից Հայաստանը խորհրդայնացնելուց հետո Դրոն՝ Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։ Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, անցել է Ռումինիա, ապա՝ ԱՄՆ։
1920թ. մարտին Դրոն Շուշիի մոտակայքում էր: Մարտի 21-22-ի գիշերը երբ ադրբեջանցիները տոնում էին Նովրուզ Բայրամը (սա ադրբեջանական տոնակատարություն էր,որը հայտնի էր հայերին զոհաբերելու ծեսով), հայերը նախապատրաստվում և իրականացնում են անակնկալ հարձակում: Այս հարվածի արդյունքում և հայ և ադրբեջանական կողմերը տվեցին բազմաթիվ կորուստներ, այրվեցին շուրջ 7000 շենքեր: Շուշին գրեթե հայաթափվեց: 1920թ. ապրիլին բոլշիկյան կարմիր բանակի հրամանատարությունը առաջարկեց Դրոյին թողնել Ղարաբաղը: Դրոն գիտեր, որ եթե չկատարեր այս պայմանը, ապա Կարմիր բանակը հարձակման կանցներ ադրբեջանական զորքերի հետ միասին:Ադրբեջանի խորհրդայնացման և Սերգո Օրջոնիկիձեի Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման մասին հավաստիացումներից ելնելով Դրոն ետ քաշվեց Ղարաբաղից: Այսպիսի պայմաններում` մայիսի 26-ին Ղարաբաղի խորհուրդը`որը Առաջին հանրապետության տարիներին ղեկավարում էր Ղարաբաղը, Թաղվարդ գյուղում տեղի ունեցած նիստում հայտարարեց իրավիճակի փոփոխություն:«Լեռնային Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը» վերանվանվեց «Լեռնային Ղարաբաղի հեղափոխական կոմիտե»: Այն գլխավորում էր Ս. Համբարձումյանը: Նույն օրը Դրոն իր զորքերի հետ հարկադրված լքեց Ղարաբաղը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ հայկական հարց-ի լուծման համար: 1947թ. Դաշնակցություն կուսակցության համընդհանուր կոնգրեսում նա նորից դառնում է կուսակցության անդամ, որովհետև ներկայացնում է նացիստական Գերմանիայի հետ իր համագործակցության պատճառների մասին ծանրակշիռ փաստեր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է ԱՄՆ-ում, բայց շուտով ազատ է արձակվել: Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում: Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։ Վախճանվել է 1956 թ. մարտի 8-ին Բոստոնում, որտեղ և մարմինը հողին է հանձնվել։2000 թվականի մայիսի 28-ին վերահուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, Դրոյի ժառանգների միջնորդությամբ, հիմնել է Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական ակադեմիան: 2001 թ-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվում են ռազմական ուսուցման բնագավառում աչքի ընկած զինվորականները, ազատամարտիկները և քաղաքացիական անձինք: