воскресенье, 14 декабря 2014 г.

Գաղափարական ակնարկ


                                                                  ՀՀԿ գաղափարախոսությունը միանշանակորեն պետք է բնորոշել իբրև ազգային պահպանողական, ինչն ամրագրված է կուսակցության ծրագրում: Ցեղապաշտության կամ ցեղակրոնության հետ կապված ՀՀԿ գաղափարախոսության հիմքում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը, որն ավելի լայն է և ընդգրկուն, քան զուտ ցեղակրոնության տեսությունը: Վերջինս Նժդեհի ուսմունքի հիմնաքարերից է, նրա մասը, բայց չի նույնանում ամբողջ ուսմունքի հետ: Իսկ ցեղապաշտությունը դա պաշտամունք է ցեղի կամ ազգի որակների, արժեքների, սրբությունների: Ցեղակրոնության տեսությունը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ. Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ:
Իսկ որքանով է ճիշտ ցեղակրոնությունն իբրև ռասիզմ որակելը: Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք, ապա ցեղակրոնությունը, առաջին հերթին, հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտը:Այժմ գանք որակումներին: Խնդիրն այստեղ ոչ այնքան գիտական հարթությունում է, որքան հոգեբանական-բարոյական է: Մեզանում, դժբախտաբար, դեռևս շատերն են համակված ազգային անլիարժեքության բարդույթով, որով և պարտվողական հոգեբանությամբ: Իսկ փորձել ցեղակրոնությունը արհեստականորեն կապել օտար ցեղապաշտական ուսմունքների հետ՝ համապատասխան կեղծ որակումներով, նոր երևույթ չէ, ինչին Նժդեհը ժամանակին պատասխանել է. <Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը, այն կաղապարված է մեր ցեղի էության վրաՑեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի և չէր կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում- վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով>:  
Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը ցեղակրոնությունն է:
Անշուշտ, ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի և այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ հայի էության և բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, ոը կոչվեց ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ բերվեցին հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել: <Հանձին մեր դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920 թվականին գործեց և հաղթանակեց ցեղակրոնությունը>- գրում է Նժդեհը:
Նժդեհն իր ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էության վրա, որ կոչվում է <հայ ցեղ>: Եվ ցեղակրոնությունը առաջին հերթին այդ ուժգնությունից սերված լինելու, ասել է՝ հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտը:
Նժդեհի համար < ցեղ> հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից ոչ մեկն էլ ընդունելի չէ: Առհասարակ ըստ նրա < Դժվար է դա սահմանել գիտական լեզվով. Այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել>: Ըստ Նժդեհի ընդհանրացումների՝ ցեղը ավելի հոգի է, քան կավ>: Այն նախաստեղծ է և գոյություն ունի արարչագործության սկզբից: Ցեղը ոգու և արյան միություն է, հոգեկան խառնվածք ու կենսաբանական կազմվածք, միաժամանակ այն անկրկնելի հոգեկան ու անխառն մարմնական է, որ մարդկային տեսակը դարձնում է ինքնատիպ և, որով տեսակները տարբերվում են իրարից: Այս ինքնատիպության պահպանման և հավիտենականացման ճիգն է ցեղակրոնությունը- հայորեն ապրելու և հարատևելու տենչ, մղում:
Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ.
1.
Մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք
2.
Մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ:
Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ.< Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ>:
Յուրաքանչյուր աշխարհայացքային ձև, լինի դա դիցաբանություն, կրոն, թե փիլիսոփայություն, սկսվում է ճանաչողությունից: Ցեղակրոնությունը սկսվում է ցեղի ճանաչումով՝ ճանաչումը ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, ճանաչումը նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի ու ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ցեղի բերած պատկառելի ավանդի...
Ցեղակրոնության օրն է հունվարի 14-ը:


Աղբյուր՝ <ՀՀԿ գաղափարախոսությունից>