«Իբրև գիտության եւ տեսական խղճմտանքի
մարդ` դոկտոր Հայկ Ասատրյանը իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար
ճշմարտությունը` իր անիրավված ժողովրդին»:
Գարեգին Նժդեհ

20-րդ դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը` «Նժդեհի գլխավոր, գուցեև միակ խորհրդատուն», որին Կարո Գևորգյանը բնորոշում է` «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ...»:
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը` Կիրակոսը, գյուղապետն էր) եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:
Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. Աշակերտական միության շարքերը: Այնուհետև ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին Հայկ Ասատրյանը` որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին նրա խմբագրությամբ Երևանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը:
Իր մասնակցությունն է բերում 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո ձերբակալությունից խուսափելու համար ստիպված հրաժեշտ տալով հարազատներին՝ անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած Թավրիզ է գալիս նաև Նժդեհը և նրանք միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930 թվականին` ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. «Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու եւ պարապելու հետաքրքրական եւ ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ` վերարկուն երբեք չէր հագներ, այլ` կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու տարբեր փիլիսոփաների գրքերը առջև դրած` կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպավորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող. կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քծնանքը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին»:

Այնուհետև Հայկ Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է Նժդեհի մոտ եւ գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն եւ եռանդուն շրջանը: Հայկ Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գևորգ Մեսրոպ ճեմարանում և միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ քարտուղարն էր:
Հ. Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը` 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու եւ հիմնավորելու գործում: «...Հայկը աջ բազուկն էր Նժդեհին, երբ «Ցեղակրոնություն» գաղափարաբանությունը կխմբագրեր»:
Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ մեկնիչ (թերեւս չգերազանցված) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների` «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը», վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:
1932 թվականին Սոֆիայում Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935 թվականին Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո՝ 1936 թվականին, կրկին Սոֆիայում Ներսես Աստվածատուրյանի հետ լույս են ընծայում «Ցեղ եւ Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:
1937 թվականին Հ. Ասատրյանը պաշտոնապես Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից: Ի դեպ Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը» իր 1937թ. թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»:
Մեզ հայտնի են 1933թ. Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները` «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին»:
1937թ. Նժդեհի հետ հիմնում եւ մինչեւ 1944թ. հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:
Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ. Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:
1942 թվականին Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժեքներին նվիրված իր «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին` դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարեւորությունը պայմանավորված էր նրանով, որ մի շարք եվրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), և այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձևավորվել էր մի թեւ` Ռոզենբերգի ղեկավարությամբ, որը հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետեւաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:
Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ՝ 1943թ. սկզբին Գ Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գևորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ. խմբագրում էր «Հորիզոն» թերթն ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»:
1943 թվականի վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա եւ կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:
Երբ 1944 թվականին համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին . Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945 թվականի հունվարի 27-ին) եւ Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշնեւի, այնուհետեւ` Ուրալի բանտ, ուր գտնվում էր նաեւ Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած եւ հազիվ կարողանում է տեսնել միայն նրա դիակը` բանտից դուրս հանելիս:
1952 թվականին Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Նժդեհի մոտ)` Դաշնակցության եւ Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:
Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաեւ նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե — Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ` ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող` իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի, հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ. տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ` այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:
1955թ. ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հայկ Ասատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա եւ ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ` Չեկայի խարդավանքների մասին: Սակայն ստիպված է լինում հաշտվել իրականության հետ եւ մնում է իր մեծ աղջկա` Հեղինեի մոտ (ի դեպ, Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր): Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ մեկնիչ (թերեւս չգերազանցված) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների` «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը», վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:
1932 թվականին Սոֆիայում Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935 թվականին Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո՝ 1936 թվականին, կրկին Սոֆիայում Ներսես Աստվածատուրյանի հետ լույս են ընծայում «Ցեղ եւ Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:
1937 թվականին Հ. Ասատրյանը պաշտոնապես Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից: Ի դեպ Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը» իր 1937թ. թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»:
Մեզ հայտնի են 1933թ. Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները` «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին»:
1937թ. Նժդեհի հետ հիմնում եւ մինչեւ 1944թ. հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:
Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ. Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:
1942 թվականին Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժեքներին նվիրված իր «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին` դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարեւորությունը պայմանավորված էր նրանով, որ մի շարք եվրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), և այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձևավորվել էր մի թեւ` Ռոզենբերգի ղեկավարությամբ, որը հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետեւաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:
Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ՝ 1943թ. սկզբին Գ Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գևորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ. խմբագրում էր «Հորիզոն» թերթն ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»:
1943 թվականի վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա եւ կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:
Երբ 1944 թվականին համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին . Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945 թվականի հունվարի 27-ին) եւ Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշնեւի, այնուհետեւ` Ուրալի բանտ, ուր գտնվում էր նաեւ Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած եւ հազիվ կարողանում է տեսնել միայն նրա դիակը` բանտից դուրս հանելիս:
1952 թվականին Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Նժդեհի մոտ)` Դաշնակցության եւ Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:
Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաեւ նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե — Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ` ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող` իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի, հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ. տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ` այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:
Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին «թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովուրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչեւ մեր օրերը», որը, ցավոք, կորել է: Ասատրյանի` աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, «հանգավոր մեկ վեպի» մասին է վկայում նաեւ նրա բանտակից Կարո Մեհյանը:
1956 թվականի հունվարի 13-ին Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն...»:
Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռեւս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերեւս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ
Աղբյուր՝ www.artsakhworld.com